Հարգելի քաղաքացիներ
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետի 12-րդ ենթակետում, որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում սահմանվել է պարեկային ծառայությունը, որը Երևան քաղաքում նախատեսվում է գործարկել 2021 թվականի 1-ին եռամսյակից:
Նոր պարեկային ծառայությունը ենթադրում է բարձր աշխատավարձ, հնգամսյա վերապատրաստման ընթացքում կրթաթոշակ, նոր պարեկային տրանսպորտային միջոցներ, սպառազինություն և հանդերձանք:
Ընդունելություն-մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիր կամ զանգահարել +37410772085 և +37410772038 հեռախոսահամարներով:
Պարեկային ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության «www. police.am» պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարություններում: