ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՍԱՍՈՒՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ես՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Սասունի Միքայելյանս՝ հայտարարում եմ, որ «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/02» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնում կատարելու գնահատող հանձնաժողովի որոշմամբ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող, որի իրական շահառուն է հանդիսանում իմ եղբայր Մեխակ Սասունի Միքայելյանը, հետևաբար հանդես եմ գալիս շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարությամբ