«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ կետի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն սահմանված կարգով՝ 2025թ դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ, շենք 1) տեղի կունենա «Մոնցոնիտ» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Կաքավաձորի մոնցոնիտների երևակման սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային լսումներ: