Հրազդանի համայնքապետարանը համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու նպատակով ձևավորում է մշտական գործող հանձնաժողով՝ համաձայն Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 13-ի «Հրազդան համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարությունը հրապարակվելուց հետո տասը օրվա ընթացքում՝ դիմելով համայնքապետարան:
Անդամակցության առաջարկները կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ հասցեներով․
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1, վարչական շենք, 6-րդ հարկ, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժին,
Էլ․ հասցե info@hrazdan.am :
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել` +37460704021 և +37493478049 հեռախոսահամարներով: