12.08.25
Հրազդանում մեկնարկել է փաթեթավորման թափոնների տեսակավորման պիլոտային ծրագիր
|
«ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամը, Հրազդանի համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ, «Միկրոշրջան» թաղամասում տեղադրել է հատուկ տեսակավորման ամաններ՝ նախատեսված ապակու, և պլաստիկի, թղթի և թիթեղի տեսակավորման համար։ Ընդհանուր առմամբ տեղադրվել է 70 տեսակավորման աման՝ 35 հասցեում։ Բացի ենթակառուցվածքների ձևավորումից, ծրագիրը ներառում է բնակչության իրազեկման միջոցառումներ՝ տեսակավորման մշակույթի ձևավորման և խթանման նպատակով, ինչպես նաև մոնիտորինգի և արդյունքների վերլուծության գործընթաց։ Ծրագիրը նախատեսված է շուրջ 10,000 բնակչի ընդգրկման համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, ...
Մանրամասն |
|
04.08.25
Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմում էր Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը
|
Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում մշակութային միջոցառումները շարունակվում են. այս անգամ բացօթյա բեմում էր Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը։ Տարիների պատմություն ունեցող երգի-պարի անսամբլը հանդիսատեսին պարգևեց մշակույթով լի անմոռանալի և հիշարժան երեկո: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
28.07.25
Եղևնիները պուրակի բացօթյա բեմում կայացավ «Հրաշքների կրկես» ներկայացումը
|
Հուլիսի 26-ին Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում կրկին տոնական մթնոլորտ էր տիրում։ Զբոսայգու հանդիսատեսն այս անգամ փոքրիկներն ու իրենց ծնողներն էին: Բեմում էին Վարդան Ամիրյանը և ընկերները՝ «Հրաշքների կրկես» զվարճալի ներկայացումով: Մանրամասները ՝ տեսանյութում
|
|
21.07.25
Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում անցկացվեց համերգային երեկո՝ Մալխաս ջազ բենդի մասնակցությամբ
|
Հուլիսի 20-ին Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղի ունեցավ յուրահատուկ ջազ համերգ: Այգու բացօթյա բեմում էր Մալխաս ջազ բենդը ՝ հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
10.07.25
Հրազդան համայնքում պաշտոնապես շահագործման հանձնվեց հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը
|
Հուլիսի 8-ին Հրազդան համայնքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին սանիտարական աղբավայրի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապես Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանը և Կարեն Սարգսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, համայնքների ղեկավարներ և ԵՄ գործընկերներ և հյուրեր։ Սանիտարական աղբավայրը ունի շրջակա միջավայրի աղտոտվածության բացառման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
08.07.25
Հանրային տարածքներից հեռացվում են ապօրինի տեղադրված կրպակները
|
Հրազդանում բազմաբնակարան շենքերի բակային հատվածները և հանրային տարածքներն ազատվում են ապօրինի տեղադրված մետաղական կրպակներից և ցանկապատերից: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
01.07.25
Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը տոնեց իր հոբելյանական 50 ամյակը
|
Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը տոնեց իր հոբելյանական 50 ամյակը։ Միջոցառումն ուղեկցվեց դպրոցի տաղանդաշատ աշակերտների երաժշտական կատարումներով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |