|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հրազդանի համայնքապետարանը առաջարկում է պայմանագրային հիմունքներով համագործակցություն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հրապարակային օֆերտայի հիման վրա՝ Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հրազդան համայնքի 2025 թվականի համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» N 15 որոշմամբ հաստատված կարգի պահանջները կատարելու նպատակով:
Հրազդանի համայնքապետարանը սոցիալապես անապահով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերման վերաբերյալ համագործակցության համար առաջարկում է մթերային, դեղորայքային, հիգիենայի, առաջին անհրաժեշտության պարենային և կենցաղային այլ ապրանքների մատակարարմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններին դիմել համայնքապետարան՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ը:
Նպատակն է համայնքի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքներին, առավել խոցելի խմբերին ցուցաբերել հրատապ և նպատակային աջակցություն՝ բարելավելով նրանց կենցաղային պայմանները և ապահովելով կենսական նվազագույն պահանջները։
Համագործակցության առաջարկները կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ հասցեներով․
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1, վարչական շենք, 6-րդ հարկ, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժին,
Էլ․ հասցե info@hrazdan.am :
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել` +37460704021 և +37493478049 հեռախոսահամարներով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ - ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
|
Ապրանքի
|
|
Չ/Հ
|
Անվանումը
|
Տեխնիկական բնութագիրը
|
Ընդհանուր գինը/ՀՀ դրամ
|
Մատակարարման
Ժամկետը
|
|
1
|
Սնունդ
|
Շաքարավազ, ալյուր, աղ, մակարոն, բրինձ, հնդկաձավար, ոսպ, ձավար, հաճար, ոլոռ, հալած յուղ, բուսական յուղ, խտացրած կաթ, պանիր, թթվասեր, տոմատի մածուկ, հավի միս, երշիկ, կոտլետ,պելմենի, լավաշ, աղացած սուրճ, քաղցրավենիք և այլ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ (բացառությամբ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների) :
|
|
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 30.12.2025թ։
|
|
2
|
Հիգենայի պարագաներ
|
Ատամի մածուկ , ատամի խոզանակ, լվացքի փոշի,հեղուկ օճառ, սպասք լվանալու հեղուկ, շամպուն, ժավել, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ պարագաներ:
|
|
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 30.12.2025թ։
|
|
3
|
Դեղորայք
|
Բժշկական դեղորայք (բացառությամբ հղիության արհեստական ընդհատման և հոգեմետ դեղերի), երեխաների խնամքի պարագաներ:
|
|
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 30.12.2025թ։
|
|