ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է Հրազդան համայնքի ներհամայնքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ` կից ֆայլով ներկայացված թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար՝
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ Ց Ա Ն Կ Ը
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.*Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումենրի դեպքում ենթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը` 26.11.2025թ, ժամը 11:00, ք. Հրազդան, Կենտրոն թ-ս, Հրազդանի համայնքապետարան, Վարչական շենք, 5-րդ հարկ
Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը` 02.12.2025 թ․, ժամը 11:00, ք. Հրազդան, կայարանամերձ հրապարակին հարող տարածք
Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը` երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-18:00, Հրազդան, Կենտրոն թ-ս, Հրազդանի համայնքապետարան, Վարչական շենք, 5-րդ հարկ, մինչև 2025 թվականի նոյեմբերի 25-ը :
Երթուղիների չվացուցակներին կարող եք ծանոթանալ hrazdan.am կայքում:
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար` /060/70-40-29
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:
Մրցույթն անցկացվում է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 03-ի թիվ 1994-Ն որոշման պահանջների համաձայն: