ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
ՀՈԱԿ-Ի տնօրենը՝
ա) իրականացնում Է ՀՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումը.
բ) պատասխանատու է կադրերի ընտրության Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.
գ)լիազոր մարմին է ներկայացնում ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
դ) կազմում է ՀՈԱԿ-ի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.
ե)իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Թափուր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը 407 000 ՀՀ դրամ է։
Կազմակերպության հասցեն է՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, ք․ Հրազդան, Կենտրոն,Վարչական շենք, հեռ․ 060-70-40-60։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2)հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
3) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքում /ք. Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապարակ 1, վարչական շենք 5-րդ հարկ/:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով, կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-17:00-ը Հրազդանի համայնքապետարանի շենքում /ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք 5-րդ հարկ, հեռախոս՝ 060-70-40-60/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ:
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ