Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթ:
Մրցույթի են ներկայացվում.
հ/հ
|
Հողամասի
հասցեն
|
Կադաստ րային
ծածկագիր
|
Մակե րեսը
(հա)
|
Տրա մա
դր ման ժամ կետը (տարի)
|
Մեկնար կա յին վարձա վճարը
ՀՀ դրամ
|
Նպատա
կային նշանա
կությունը
|
Գործառնական նշանակութ յունը
|
1
|
Ք.ՀրազդանԿենտրոն թաղամաս 80/3
|
07-001-0465-0036
|
0.00226
|
10
|
20 000
|
Բնակավայրերի
|
Բնակելի կառուցապատման
|
2
|
Ք.Հրազդան Կենտրոն թաղամաս 98/17
|
07-001-0451-0019
|
0.0024
|
20
|
16 000
|
Բնակավայրերի
|
Բնակելի կառուցապատման
|
Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով, մրցույթի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000 դրամ։ Մրցույթում դրված հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի 5%-ը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձանց որոշման վերաբերյալ կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկայանա 2025 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1)։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-18: