ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում (ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք ) կառուցել քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենք՝ ազատությունից զրկված անձանց պահման և ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով։
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 10-րդ,11-րդ և 28-րդ հոդվածներով սահմանված կարգով ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով` Կոտայքի մարզի Հրազդան համայնքի համայնքապետարանի շենքում նախատեսվում է հանրային լսումներ` սույն թվականի հուլիսի 30-ին ժամը 12։00-ին: