Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի 2026 թվականին նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների ծրագրով նախատեսված հայտի վերաբերյալ հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի 2026 թվականին նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների ծրագրով նախատեսված հայտի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2025 թվականի մայիսի 14-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2025 թվականի մայիսի 15-ին ժամը 11:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: