<<Հրազդանիթիվ 2 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ երաժշտության դաստիարակի 0,25 դրույք թափուր պաշտոնների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով ` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի; Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին կարող են մացնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27- ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում `
1) դիմում (ձև 1) .
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ) .
3) անձը հաստատող փաստաթուղթ .
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) .
5) ինքնակենսագրություն ( ձև 4) .
6) մեկ լուսանկար՝ 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատկան կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատկան կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագուրծության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ .օգոստոսի 28-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10 : 00-17:00 << Հրազդանիթիվ 2 ՆՈՒՀ>>ՀՈԱԿ-ի շենքում /հասցեն՝ ք. Հրազդան հարավային թաղամաս/2 Դուրյան 5/:
Մրցույթը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 27-ին ժամը 11 : 00-ին << Հրազդանի թիվ 2 ՆՈՒՀ>>ՀՈԱԿ-ի շենքում /հասցեն՝ ք .Հրազդան հարավային թաղամաս/2 Դուրյան 5/:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093033236: