Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար`
NN
ը/կ
|
ԵՐԹՈՒՂՈՒ`
|
անվանումը և
համարը
|
սկզբնակետը
(ավտոկայարան,
ավտոկայան,
երթակարգա-
վարական կետ)
|
վերջնակետը
(ավտոկայարան,
ավտոկայան,
երթակարգա-
վարական կետ)
|
տեսակը
(ավտոբուսային
/ միկրոավ-
տոբուսային)
|
սպասարկման
համար
պահանջվող
ավտոբուսների
քանակը (ներառյալ
պահուստային և
հաշմանդամություն
ունեցող անձանց
համար
հարմարեցված
ավտոբուսների
քանակը)
|
1.
|
Թիվ 3
|
Հրազդան, Երիտասարդական թ(Լեռնանիստի խաչմերուկ)
|
Միկրոշրջան թ., թիվ 13 փ (227 շենքին հարող տարածք)
|
միկրոավտոբուսային
|
17 հատ
|
2.
|
Թիվ 4
|
Գործարանային
|
Հրազդան Երիտասարդական
|
ավտոբուսային
|
5 հատ
|
3.
|
Թիվ 5
|
Կենտրոն թ.,ավտոկայանի կայարանամերձ տարածք
|
Կաքավաձոր
|
ավտոբուսային
|
2 հատ
|
4.
|
Թիվ 6
|
Միկրոշրջան թ-ս, շուկային հարող տարածք
|
Ջրառատ
|
ավտոբուսային
|
2 հատ
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը` 2024 թվականի մարտի14-ին, ժամը 11-00, ք. Հրազդան, Կենտրոն թ-ս, Հրազդանի համայնքապետարան, Վարչական շենք, 5-րդ հարկ
Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը ` 2024 թվականի մարտի 20-ին, ժամը 11-00, ք. Հրազդան, կայարանամերձ հրապարակին հարող տարածք
Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը` երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9-00-ից մինչև 18-00, Հրազդան, Կենտրոն թ-ս, Հրազդանի համայնքապետարան, Վարչական շենք, 5-րդ հարկ, մինչև 2024 թվականի մարտի 13-ը ներառյալ:
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար` /060/70-40-16
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
Մրցույթն անցկացվում է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 03-ի թիվ 1994-Ն որոշման պահանջների համաձայն: