25.05.22
Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) հովանավորությամբ Հրազդանում տեղի է ունեցավ ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից կառուցված նորաոճ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։
|
Մայիսի 23-ին ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) հովանավորությամբ Հրազդանում տեղի է ունեցավ ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից կառուցված նորաոճ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։Միջոցառմանը ներկա էին Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար պ-ն Սևակ Միքայելյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող տ-ն Լիլա Փիթրս Յահիան, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ տ-ն Սիլյա Կասմանը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հյուրեր:Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր ելույթի խոսքում շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ՓԳՀ-ին՝ տեղահանված ու Հրազդանում ...
Մանրամասն |
|
28.04.22
Ապրիլի 30-ին Հրազդան համայնքում կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախապես քարտեզագրված տարածքների սխեմաները:
|
|
|
02.04.22
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) ֆինանսավորմամբ DSIK Հայաստանը մարզերում իրականացնում է «Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ Հայաստանում համայնքների էներգետիկ արդյունավետությունը խթանելու համար» ծրագիրը։
|
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) ֆինանսավորմամբ DSIK Հայաստանը մարզերում իրականացնում է «Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ Հայաստանում համայնքների էներգետիկ արդյունավետությունը խթանելու համար» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել գյուղական համայնքներում տնային տնտեսությունների էներգաարդյունավետ ֆինանսական կառավարմանը, խթանել էներգաարդյունավետությունը տնային տնտեսություններում, բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածությունը։ Հրազդան խոշորացված համայնքի գյուղական համայնքներում դեկտեմբեր ամսվանից մինչ օրս իրականացվել են թվով քսանմեկ նմանատիպ դասընթացներ, ...
Մանրամասն |
|
07.12.21
Արդեն 33 տարի դեկտեմբերի 7-ը օրացույցում նշվում է որպես հիշատակի օր:
|
Արդեն 33 տարի դեկտեմբերի 7-ը օրացույցում նշվում է որպես հիշատակի օր: 1988 թվականին հենց այս օրը տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը: Ավերածությունների հետևանքով մեզ հասցված վերքերը` հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները ընդմիշտ կապրեն բոլորիս սրտերում: Խոնարհվում ենք տարերքի զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակի առջև:
|
|
15.09.21
Հրազդանի դրամատիկական թատրոնի բակում տեղադրվել են հարմարավետ նստարաններ
|
Օգոստոսի 12-ին «Հայի Բռունցք» հասարակական կազմակերպության և Հրազդանի դրամատիկական թատրոնի միջև կնքվել էր հուշագիր, որի համաձայն թատրոնի բակային հատվածում պետք է տեղադրվեին թվով 8 նստարաններ: Սիրով տեղեկացնում ենք, որ հուշագրի համաձայն խոստացված նստարաններն արդեն տեղադրվել են, իսկ տարածքի մաքրության ապահովման համար համայնքապետարանի միջոցներով տեղադրվել են հարմարավետ աղբամաններ: Նշենք, որ վերջին տարիներին Հրազդանի դրամատիկական թատրոնում նկատվում է ակտիվություն և զգալիորեն ավելացել է թատերասերների թիվը:
|
|
13.08.21
Օգոստոսի 12-ը` Երիտասարդների միջազգային օրը Հրազդանում հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով
|
Օգոստոսի 12-ին` երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը Հրազդան համայնքում տրվեց պանթեոններ այցելությամբ: Երիտասարդները և Համայնքապետարանի աշխատակիցները այցելեցին Կաքավաձոր, Ջրառատ, Վանատուր և Կոճոռ թաղամասերում գտնվող պանթեոններ և ծաղիկներ խոնարհեցին 44-օրյա պատերազմում նահատակված Հերոս տղերքի հիշատակին:Այնուհետև «Հայի Բռունցք» ՀԿ-ի անդամների հետ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի ստեղծում» թեմայով ֆորում:Մասնակիցները փոխանակվեցին իրենց փորձով և կարծիքներով:Հետաքրքիր և հագեցած քննարկում եղավ նաև «Կոտայք ինֆոտանը» «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամների ...
Մանրամասն |
|
12.08.21
Շնորհավորական ուղերձ՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի′ երիտասարդներ, շնորհավորհավորում ենք ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:Անգնահատելի է երիտասարդության դերը քաղաքացիական հասարակության զարգացման, պետականության կայացման և ամրապնդման գործում:Վստահ ենք, որ ձեր հայրենասիրությամբ ու հաստատակամությամբ հաղթահարելու եք ձեզ բաժին հասած դժվարություններն ու ակտիվ դիրքորոշմամբ ավելի եք ամրապնդելու հավատը մեր հայրենիքի ապագայի հանդեպ:Մշտապես պատրաստ ենք աջակցել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակուղղված կլինեն մեր քաղաքի զարգացմանն ու հասարակական կյանքում երիդասարդության ակտիվացմանը:Տոնական այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորելով՝ մաղթում ենք ձեզ երջանկություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |