«Հրազդանի թիվ 9 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ մեթոդիստի( ուս. գծով տնօրենի տեղակալ) (1 դրույք) և ֆիզկուլտուրայի հրահանգիչ (0.5 դրույք) թափուր պաշտոնի համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտուրյան նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. օգոստոսի 26-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00 «Հրազդանի թիվ 9 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքում / հասցեն`ք. Հրազդան Միկրոշրջան 7-րդ փողոց թիվ 9/1:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին «Հրազդանի թիվ 9 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում/ հասցեն` ք.Հրազդան Միկրոշրջան 7-րդ փողոց թիվ 9/1:
Տեղեկությունների համար զանգահարել` 094741215: