«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի/21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2023թ. հոկտեմբերի 9-ին ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լանջաքար» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Լանջաքարի անդեզիտաբազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ/4-րդ փուլ/: