Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է Հրազդան համայնքի ներհամայնքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար`
NN
ը/կ
|
ԵՐԹՈՒՂՈՒ`
|
անվանումը և համարը
|
սկզբնակետը
|
վերջնակետը
|
սպասարկման համար պահանջվող հիմնական և պահուստային ավտոբուսների քանակը
|
1.
|
Թիվ 3
|
Հրազդան, Երիտասարդական թ(Լեռնանիստի խաչմերուկ)
|
Միկրոշրջան թ., թիվ 13 փ (227 շենքին հարող տարածք)
|
10 (+5) հատ
|
2.
|
Թիվ 4
|
Գործարանային
|
Հրազդան Երիտասարդական
|
2 (+2) հատ
|
3.
|
Թիվ 5
|
Կենտրոն թ.,ավտոկայանի կայարանամերձ տարածք
|
Կաքավաձոր
|
1 (+1) հատ
|
4.
|
Թիվ 6
|
Միկրոշրջան թ-ս, շուկային հարող տարածք
|
Ջրառատ
|
1 (+1) հատ
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.*Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումենրի դեպքում ենթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը` 2025 թվականի մայիսի 7-ին, ժամը 11:00, ք. Հրազդան, Կենտրոն թ-ս, Հրազդանի համայնքապետարան, Վարչական շենք, 5-րդ հարկ։
Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը` 2025 թվականի մայիսի 15-ին, ժամը 11:00, ք. Հրազդան, կայարանամերձ հրապարակին հարող տարածք
Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը` երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-18:00, Հրազդան, Կենտրոն թ-ս, Հրազդանի համայնքապետարան, Վարչական շենք, 5-րդ հարկ, մինչև 2025 թվականի մայիսի 6-ը ներառյալ:
Երթուղիների չվացուցակներին կարող եք ծանոթանալ hrazdan.am կայքի «Հայտարարություններ» բաժնում կամ azdarar.am կայքում։
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար` /060/70-40-29
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:
Մրցույթն անցկացվում է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 03-ի թիվ 1994-Ն որոշման պահանջների համաձայն: