Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ–ՎԱՃԱՌՔ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Հունվար 21
«ԼԵՌՆԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԲՐՈՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՈԴԻՈՐԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ (1-ԻՆ ՓՈՒԼ)
2024,Դեկտեմբեր 9 - 2025,Հունվար 14
«Հրազդանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ դաստիարակի (1,12 դրույք) թափուր պաշտոնի համար
2024,Դեկտեմբեր 4 - 2025,Հունվար 10
«Հրազդանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ դաստիարակի (1,12 դրույք) թափուր պաշտոնի համար
2024,Նոյեմբեր 27 - Դեկտեմբեր 27
Հրազդան համայնքի <<Հրազդանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ դաստիարակի (1,12 դրույք) թափուր պաշտոնի համար
2024,Նոյեմբեր 25 - Դեկտեմբեր 26
«Հրազդան համայնքի Սոլակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ երաժշտության դաստիարակի (0,75 դրույք) թափուր պաշտոնի համար:
2024,Նոյեմբեր 21 - Դեկտեմբեր 27
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ և ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
2018,Փետրվար 22 - 2030,Փետրվար 22

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/02/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
28/03/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1.  Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի  գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի /ծածկագիր՝ 2.1-2 /:
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.        
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.
բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը։
թ) ապահովում է բնական միջավայրի պահպանությունը և օգտագործման կարգավորումը.      
ժ) իրականացնում է մշակովի հողերի, գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողերի, գյուղատնտեսական նշանակության վարելահողերի, տնամերձ և այգեգործական հողերի դասակարգումը.
ժա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 
ա)    բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.         
բ)   ՀՀ Սահմանադրության, ՀՀ հողային, ՀՀ ջրային, ՀՀ անտառային, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքերի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի  մասին» օրենքների,  աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

2.Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության  բաժնի պետի /ծածկագիր՝ 2.1-6 /:                
 
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.       
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.
բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը։
թ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`    
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի  մասին»  «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.
գ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն։

3 Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարության և անձնակազմի կառավարման   բաժնի պետի /ծածկագիր՝ 2.1-9/:
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.        
ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.
բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը։
թ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`    
ա)  բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.         
բ)   ՀՀ աշխատանքային  օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի  մասին»  «Արխիվային գործի մասին» օրենքների,  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն ։

4․Հրազդանի  համայնքապետարանի  աշխատակազմի  իրավաբանական բաժնի գլխավոր  մասնագետի /ծածկագիր 2.3-20/:
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.        
ա) կատարում է բաժնի պետի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում իրավաբանական բաժնի  պետին.
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին  է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) ըստ անհրաժեշտության կազմում է հայցադիմումներ, հայցադիմումների պատասխաններ, որպես համայնքապետարանի ներկայացուցիչ հանդես է գալիս դատական ատյաններում.     
զ) մասնակցում է քաղաքացիական և վարչական իրավահարաբերություններից բխող դատական նիստերին.
է) կազմում և բաժնի պետին է ներկայացնում համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և ավագանու որոշումների նախագծեր.
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Իրավաբանական բաժնի  գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
  Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`  
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.        
բ)  ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների մասին, ՀՀ վարչական դատավարության մասին, ՀՀ  քաղաքացիական դատավարության մասին, ՀՀ ընտանեկան օրենսգրքերի, ՀՀ Սահմանադրության, «Համայնքային  ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի  մասին» օրենքների և  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.   
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

Մրցույթը կկայանա 2023 թվականի մարտի 28-ին ժամը 11.00-ին Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքում /ք.Հրազդան/:         
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները /փախստականի կարգավիճակ ունեցող անձինք/ պետք է ներկայացնեն`      
-դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,      
-տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները` բնօրինակների հետ միասին,   
-արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի, կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
-1 լուսանկար` 3x4 սմ. չափսի,           
-անձնագրի պատճենը:         
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:         
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Հրազդանի համայնքապետարանում (ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ, վարչական շենք, 5-րդ հարկ, աշխատակազմ , հեռ. /060/ 70-40-60 ) և ՀՀ Կոտայքի մարզպետարանում (ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ, վարչական շենք, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն, հեռ. /0223/ 2-34-13, 2-73-01):
    Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023թ.
մարտի 13-ը ներառյալ:

ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու հերթական նիստ 12/11/2024թ
Ավագանու արտահերթ նիստ 10/10/2024
Ավագանու հերթական նիստ10/10/2024
Ավագանու հերթական նիստ-10/09/2024
Ավագանու արտահերթ նիստ 13-08-2024
Ավագանու արտահերթ նիստ -09/07/2024
Ավագանու հերթական նիստ-10/06/2024
Ավագանու հերթական նիստ-10/05/2024
Ավագանու հերթական նիստ 08-07-2024
Ավագանու հերթական նիստ 06-03-2024
Ավագանու արտահերթ նիստ-19-02-2024թ
Ավագանու հերթական նիստ 06-02-2024
Ավագանու արտահերթ նիստ 19-01-2024
Ավագանու արտահերթ նիստ 22/12/2023
Ավագանու արտահերթ նիստ 07/12/2023
Ավագանու նիստ 07/12/2023
Ավագանու նիստ 09/11/2023
Ավագանու հերթական նիստ 12/10/2023
Ավագանու հերթական նիստ -12/09/2023
Ավագանու արտահերթ նիստ-09/08/2023
Ավագանու հերթական նիստ 05/06/2023
Ավագանու արտահերթ նիստ 12/05/2023
Ավագանու հերթական նիստ-05/05/2023
Ավագանու արտահերթ նիստ 13-04-2023
Ավագանու հերթական նիստ -07-04-2023
Ավագանու հերթական նիստ-10․03․2023
Ավագանու հերթական նիստ-10-02-2023
Ավագանու արտահերթ նիստ-30․01․2023
Ավագանու արտահերթ նիստ-23,12,2022
Ավահգանու հերթական նիստ-09.12.2022
Ավագանու հերթական նիստ 11.11.2022
Ավագանու արտահերթ նիստ-13.10.2022
Ավագանու հերթական նիստ 13.10.2022
Ավագանու նիստ-14.09.2022
Ավագանու նիստ 26-07-2022
Ավագանու նիստ 27.06.2022
ավագանու նիստ 02.06.2022
ավագանու նիստ 05.05.2022
Ավագանու նիստ 06.04.2022
Ավագանու նիստ 07.03.2022թ
ավագանու նիստ 08.02.2022
Ավագանու նիստ-21.01.2022
Ավագանու նիստ-14.01.2022
Ավագանու հերթական նիստ-08.02.2022թ
21.01.2022-ավագանու նիստ
14.01.2022 ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ-19.10.2020թ.
Ավագանու հերթական նիստ-11.09.2020
Ավագանու արտահերթ նիստ-31.08.2020
Ավագանու արտահերթ նիստ -14.08.2020
Ավագանու հերթական նիստ-13.07.2020
Ավագանու հերթական նիստ-10.06.2020
Ավագանու արտահերթ նիստ-15.05.2020
Ավագանու հերթական նիստ-13․04․2020
Ավագանու արտահերթ նիստ-18.03.2020
Ավագանու հերթական նիստ 25.02.2020
Հրազդան համայնքի ավագանու հերթական նիստ 15.01.2019
Ավագանու արտահերթ նիստ-27.12.2019
Ավագանու արտահերթ նիստ-20.12.2019
Ավագանու հերթական նիստ -13.12.2019
Ավագանու արտահերթ նիստ -05.11.2019
Ավագանու հերթական նիստ-14.10.2019
Ավագանու հերթական նիստ 12.09.2019
Ավագանու արտահերթ նիստ-09.08.2019
Ավագանու արտահերթ նիստ-16.07.2019
Ավագանու հերթական նիստ-10.06.2019
Ավագանու արտահերթ նիստ-03.05.2019
Ավագանու հերթական  նիստ-12.04.2019
Ավագանու հերթական նիստ-25.02.2019
Ավագանու հերթական նիստ-15.01.2019
Ավագանու արտահերթ նիստ-21.12.2018
Ավագանու հերթական նիստ-14.12.2018
Ավագանու արտահերթ նիստ-19.11.2018
Ավագանու հերթական նիստ-14.11.2018
Ավագանու հերթական նիստ-15.10.2018
Ավագանու հերթական նիստ-14.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-03.09.2018
Ավագանու արտահերթ նիստ-28.08.2018
Ավագանու հերթական նիստ-30.07.2018
Ավագանու արտահերթ նիստ-02.07.2018
Ավագանու հերթական նիստ-13.06.2018
Ավագանու արտահերթ նիստ-22.05.2018
Ավագանու հերթական նիստ - 13.04.2018
Ավագանու արտահերթ նիստ 21.03.2018
Ավագանու հերթական նիստ - 21.02.2018
Ավագանու հերթական նիստ - 15.01.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner