«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման համաձայն, 2022թ. հուլիսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ք. Հրազդան, Գործարանային 1 հասցեում նախատեսվող «Տ-Մետալ» ՓԲԸ-ի կողմից մետաղների արտադրության և վերամշակման` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ առաջին հանրային քննարկումը: