Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի հունվարի 17-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ և Ջրառատ համայնքների զարգացման ծրագրերի 2021 թվականի կատարողական հաշվետվությունների նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ և Ջրառատ համայնքներիի զարգացման ծրագրերի 2021 թվականի կատարողականների հաշվետվության նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում՝ 2022 թվականի փետրվարի 1-ին ժամը 12:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060-70 40 10 հեռախոսահամարով: