Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով` Հրազդան համայնքի ավագանու կողմից 2024 թվականի հուլիսի 09-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին կից կանանց եվ երիտասարդների խորհրդակցական մարմնի ձեվավորման եվ գործունեության կարգը հաստատելու մասին» N 109 որոշումը. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի: 2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի բյուջեն՝ համաձայն N2 հավելվածի: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից: |