17.04.25
Նորովի հիմնանորոգված և կահավորված թիվ 8 մանկապարտեզն իր դռները վերաբացեց փոքրիկների առջև։
|
Հրազդան համայնքի թիվ 8 մանկապարտեզի շենքը երկար տարիների դադարից հետո համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ ամբողջությամբ հիմնանորոգվել է, դարձել ժամանակակից, հարմարավետ և համապատասխան բոլոր պահանջներին և չափանիշներին: Վերանորոգումն իրականացվել է մեծ ծավալով ու մանրամասն պլանավորմամբ։ Մանկապարտեզի յուրաքանչյուր անկյուն արտացոլում է կատարված աշխատանքի կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
14.04.25
Հրազդանի համայնքապետարանը և «ԷկոՓակ Հայաստան» հիմնադրամը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
|
Ապրիլի 14-ին Հրազդանի համայնքապետարանում «ԷկոՓակ Հայաստան» հիմնադրամը և Հրազդանի համայնքապետարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմք դնելով «Հրազդանում փաթեթավորման թափոնների կառավարման բարելավման» պիլոտային ծրագիրը: Հուշագիրը ստորագրվել է Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և «ԷկոՓակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Սահակյանի կողմից: Համայնքի ղեկավարը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլոր հովանավորող կողմերին Հրազդան քաղաքում ծրագիրն իրականացնելու համար և վստահություն հայտնել, որ ծրագիրը շատ շուտով կտա իր դրական արդյունքը: Հուշագրով սահմանվում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
13.03.25
Հիմանորոգված և ժամանակակից չափանիշներին համապատասխան թիվ 11 մանկապարտեզն իր դռները վերաբացեց շուրջ 200 երեխայի առջև։
|
Համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ թիվ 11 մանկապարտեզի շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է: Այսօր մանկապարտեզի նախկին ավերակ վիճակից ոչինչ չի մնացել. շենքը ստացել է նոր շունչ և դարձել ապահով միջավայր երեխաների համար։ Հնացած և խարխուլ պատերի փոխարեն տեսնում ենք ժամանակակից, ապահով և լուսավոր տարածություն: Խմբասենյակներն ու ննջասենյակները անճանաչելիորեն փոխակերպվել են՝ դառնալով գունագեղ և առավել հարմարավետ: Համայնքի ղեկավարի անձնական նախաձեռնությամբ թիվ 11 մանկապարտեզի գույքը բարեգործական նպատակով տրամադրել է FCN կազմակերպությունը: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
12.03.25
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
|
Ներկայացվում է համընդհանուր հայտարարագրման շրջանակում կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկը։
|
|
26.02.25
Մասնակցային բյուջետավորման ծրագրային առաջարկների վերաբերյալ հանրային քննարկում
|
Փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին, Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հրազդան համայնքում մեկնարկված 2025 թ․ մասնակցային բյուջետավորման ծրագրային առաջարկների վերաբերյալ հանրային քննարկում եվ ամփոփում:
|
|
20.02.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025
|
Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ, Հրազդան համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Ներկայացված երեք առաջարկներից մեկի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել hrazdan.am կայքում։  Յուրաքանչյուրիս ձայնը կարևոր է այս գործընթացում։ Միացե՛ք և աջակցե՛ք ձեր նախընտրած նախագծին։  ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
|
|
11.02.25
Հրազդան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում անցկացվել է ջեռուցման համակարգ։ Ջեռուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով փոխվել են նաև պատուհանները և մուտքի դուռը։
|
Հրազդանի թիվ երկու մանկապարտեզում ջեռուցման բացակայության պատճառով փոքրիկները և աշխատակիցները ստիպված են եղել ձմռան ցուրտ ամիսներին տաքանալ փայտե վառարաններով, իսկ հին պատուհաններից ներթափանցող քամուն դիմակայելը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում։ Շուրջ 30 և ավել տարի ձգված խնդիրն այժմ ամբողջությամբ լուծվել է: Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով թիվ 2 մանկապարտեզը ջեռուցվել է :
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |