Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում այլ մշակութային կազմակերպություններ 8.2.4.51 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 150 000 / հարյուր հիսուն հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի միջազգային փառատոնների մրցանակակիրներին՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում հանգստի և սպորտի ծառայություններ 8.1.1.52 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 900 000 / ինը հարյուր հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Աշխարհի, Եվրոպայի և միջազգային առաջնությունների մրցանակակիրներին և մարզիչներին՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |