Այսօր: Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 258
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 258


Զեկ. ԶԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում այլ մշակութային կազմակերպություններ 8.2.4.51 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 150 000 / հարյուր հիսուն հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի միջազգային փառատոնների մրցանակակիրներին՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում հանգստի և սպորտի ծառայություններ 8.1.1.52 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 900 000 / ինը հարյուր հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Աշխարհի, Եվրոպայի և միջազգային առաջնությունների մրցանակակիրներին և մարզիչներին՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.42 Կբ)
(15.79 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner