Համաձայն ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի 2025 թվականի մայիսի 6-ի № Ն/13․5/6083-2025 հանձնարարականի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մայիսի 8-ի № 31-06/47 գրության՝ սույն թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացվելու է վնասատուների և հիվանդությունների դեմ օդային եղանակով կենսաբանական պայքարի աշխատանքներ՝ անօդաչու թռչող սարքերով։ Անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում պահպանել անվտանգության կանոնները, արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը անտառային տարածքներ, ավիացիոն պայքարի միջոցառումների ժամանակ փակել մեղվաընտանիքների առկանոցները։
Կենսաբանական պայքարի միջոցառումների ավարտից 5 օր հետո է միայն թույլատրելի հատապտուղների և բույսերի հավաքումը։