Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ–վաճառք:
Աճուրդային կարգով օտարման են ներկայացվում․
Աճուրդի նախավճարը սահմանվում է հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, հողամասի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Նախավճարը մուծվում է աճուրդի անցկացման օրը: Աճուրդի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000 դրամ։ Աճուրդում դրված հողերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Աճուրդի պայմանների ու պահանջների, աճուրդի անցկացման կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին կարող եք ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդը կկայանա 2025թ․-ի ապրիլի 15-ին ժամը 11:00–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1)։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-14: