Հիմք ընդունելով «Տ-ՄԵՏԱԼ» ՓԲԸ-ին Հրազդան համայնքի կողմից 10.12.2024 թվականին տրամադրված թիվ ՆԹ-2058-24 և 12.12.2024 թվականին տրամադրված թիվ ՆԹ-2119-24 նախագծային թույլտվությունների 24-րդ կետը, հաշվի առնելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջները, ՀՀ կառավարության 28.10.1998 թվականի թիվ 660-Ն որոշման կարգավորումները 2025 թվականի փետրվարի 26-ին ժամը 15:00-ին Հրազդանի համայնքապետարանում տեղի կունենա «Տ-Մետալ» ՓԲԸ կողմից ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Գործարանային 1/13 հասցեում կառուցվելիք /վերակառուցվելիք/ մետաղաձուլարանի, թթվածնային կայանի և տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման վերաբերյալ հասարակական քննարկում: