«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշման հավելվածի համաձայն` 2025թ. հունվարի 24-ին ժամը 15:00-ին Հրազդան համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «ԷԴԳԱՐ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-Ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական տարածքում ջարդիչ կայանի տեղադրման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքների համար թույլտվություն ստանալու վերաբերյալ հանրային քննարկում: