Հրազդան համայնքի <<Հրազդանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ դաստիարակի (1,12 դրույք) թափուր պաշտոնի համար:
Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N08-Ն հրամանի համաձայն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Յուրաքանչյուր փուլի համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ պաշտոնների անվանացանկին համապատասխան: Հարցաշարերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:
Հարցազրույցի փուլն անցկացվում է նույն օրը՝ թեստավորման փուլի արդյունքների հրապարակումից հետո: Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի փուլն անցկացնում է առանձին:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխանող անձը:
Դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այ լպետությունների քաղաքացիները` ՀայաստանիՀանրապետությունումաշխատելուիրավունքը
հավաստող փաստաթուղթ.
8)ՀայաստանիՀանրապետությանարականսեռիքաղաքացիներըներկայացնումեննաևզինվորական
գրքույկ կամզինվորականկցագրմանվկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ․ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 9:00-17:00 «Հրազդանի թիվ 12 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքում հասցեն` ք․Հրազդան,Միկրոշրջան 14/20/:
Մրցույթը տեղի կունենա 2024թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11-ին«Հրազդանի թիվ 12 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում հասցեն`Միկրոշրջան 14/20:
Տեղեկությունների համար զանգահարել` 098343800: