«Հրազդանի թիվ 9 ՆՈՒՀ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ դաստիարակի (1,12դրույք) թափուր պաշտոնի համար: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N08-Ն հրամանի համաձայն: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Յուրաքանչյուր փուլի համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ պաշտոնների անվանացանկին համապատասխան: Հարցաշարերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում: Հարցազրույցի փուլն անցկացվում է նույն օրը՝ թեստավորման փուլի արդյունքների հրապարակումից հետո: Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի փուլն անցկացնում է առանձին: Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխանող անձը: Որակավորման պահանջները`հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա՝ միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ: Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում` 1) դիմում (Ձև 1). 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ). 3) անձը հաստատող փաստաթուղթ. 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում). 5) ինքնակենսագրություն (Ձև 4). 6) մեկ լուսանկար` 3x4 չափի. 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ./ 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական. 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում): Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը` 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից. 3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը. 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: Փաստաթղթերն ընդունվում են 2024թ․հոկտեմբերի 21-ից ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 9:00-17:00 «Հրազդանի թիվ 9 ՆՈՒՀ »ՀՈԱԿ-ի շենքում / հասցեն` ք․Հրազդան,Միկրոշրջան 7-րդ փողոց 9/1 : Մրցույթը տեղի կունենա 2024թ-ի նոյեմբերի 26-ին ժամը 11:00-ին «Հրազդանի թիվ 9 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում ք․Հրազդան,Միկրոշրջան 7-րդ փողոց 9/1 : Տեղեկությունների համար զանգահարել` 094-74-12-15: