«Հրազդան համայնքի Լեռնանիստի ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը
հայտարարում է մրցույթ հատուկ մանկավարժի (0.5 դրույք) և ֆիզկուլտուրայի հրահանգչի (0.25 դրույք) թափուր պաշտոնների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին կարող են մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. փետրվարի 9-ից մինչև 2024 թ. մարտի 7-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00 «Հրազդան համայնքի Լեռնանիստի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքում / հասցեն`բ. Լեռանիստ 4-րդ թղմ,6 շենք :
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 13-ին ժամը 11:00-ին «Հրազդան համայնքի Լեռնանիստի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում/ հասցեն` բ. Լեռանիստ 4-րդ թղմ,6 շենք։
Տեղեկությունների համար զանգահարել` 093 79 71 80: