«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.11.2015թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն (առաջին փուլ), 2023թ. սեպտեմբերի 22-ին ժամը 15:30-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Սոլաքար» ՍՊԸ-Ի կողմից Հրազդան համայնքի Սոլակ և Քաղսի բնակավայրերի տարածքում` Թեղենիսի մերգելային կրաքարերի երևակման տարածքում (հատված 1` 116.4 հա, որից Սոլակում` 96.8 հա, իսկ Քաղսիում` 19.6 հա, հատված 2` 153.8 հա Սոլակում), օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ):