«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2023թ մարտի 30-ին, ժամը 12-00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ, շենք 1) տեղի կունենան «Էյչ Էներջի Սոլյուշն» ՍՊԸ կողմից ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 1 հասցեում նախատեսվող 50.1 ՄՎտ էլեկտրական հզորությամբ և 34.4 Մվտ ջերմային հզորությամբ էներգետիկ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում):