Հրազդան համայնքը հայտարարում է Հրազդան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ–վաճառք:
Աճուրդային կարգով օտարման է ներկայացվում ․
Լոտ1 ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 318 հասցեում գտնվող անշարժ գույքը /984.89քմ կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված 555.2քմ մակերեսով հողամասը / 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ մեկնարկային գնով: Հողամասի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան, այն հարում է հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա)հայտ բ)աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր գ)անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի դրված գույքին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում: Աճուրդի նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, գույքի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, աճուրդի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000 դրամ: Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կկայանա 2022 թվականի հուլիսի 14-ին ժամը 14։30–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1) : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-14:
ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ