«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն` 2022թ. հունիսի 6-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հրազդան քաղաքի Մաքրավան հյուսիս-արևմտյան թաղամաս 36 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):