Սույնով Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի հունվարի 14-ից մինչև հունվարի 27-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2022 թվականի հունվարի 27-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկման ընթացքում՝ 2022 թվականի հունվարի 31-ին ժամը 11:00-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: