16.03.23
«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Հրազդանի քաղաքապետարանը հայտարարում են՝ Հրազդան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։
|
«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Հրազդանի քաղաքապետարանը հայտարարում են՝ Հրազդան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ ապրիլի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ մարտի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել. +37410510211 հեռախոսահամարին:
|
|
15.03.23
Վերանորոգվել է Կենտրոն թաղամասի 74 շենքի 2 մուտքի վերելակը:
|
Կենտրոն թաղամասի 74 շենքի 2-րդ մուտքի վերելակը շուրջ 30 տարի անտերության մատնվելու հետևանքով չէր գործում: Վերելակ չունենալու հանգամանքը դժվարություններ էր առաջացնում այդտեղ բնակվող հաշմանդամների և մեծահասակների տեղաշարժի համար: Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով վերելակը հիմնովին վերանորոգվել է. նորացվել են խցիկը, կանչի կոճակների վահանակը, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական մալուխները, վերանորոգվել են շարժիչն ու գործարկման համար կարևորագույն մասեր: Շահագործման հանձնելուց հետո համայնքի ղեկավարը մուտքի բնակիչների հետ անձամբ է փորձարկել նոր վերելակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
|
|
09.03.23
Մարտի 8-ին Հրազդանում տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված կանանց միջազգային օրվան:
|
Մարտի 8-ին Հրազդանի Սահմանադրության հրապարակը լեփ-լեցուն էր, ամենուր տոնական տրամադրություն էր տիրում. բեմում ճանաչված և բոլորիս կողմից սիրված երգիչ և երգչուհիներն էին: Մինչ համերգային մասի մեկնարկը բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և շնորհավորեց կանանց միջազգային օրվա առթիվ: Այնուհետև իրենց կատարումներով հանդես եկան Սամսոն Պանյանը, Գուրգեն Դաբաղյանը, Նարեկ Բավեյանը, Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սիլվա Հակոբյանը և Համլետ Գևորգյանը: Տոնական միջոցառումը վարում էին Լևոն Մամիկոնյանը և Ադրիանա Գալստյանը: Տեսանյութ
|
|
08.03.23
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ:
|
Սիրելիʹ կանայք, մայրեր և քույրեր,Շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա`Մարտի 8-ի կապակցությամբ:Մաղթում եմ կանացի երջանկություն, ընտանեկան ջերմություն և գարնանային վառ տրամադրություն:Դուք արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան երջանկության ու մեծարանքի:Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում միշտ ունենա ամուր հենարան՝ սիրող ամուսին ու երջանիկ զավակներ, և թող ժպիտն ու երջանկությունը լինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցը:Սիրելիʹ կանայք, անփոխարինելի է ձեր դերն ինչպես հայ ընտանիքների և ազգային արժեքների պահպանման, այնպես էլ մեր երկրի կայացման ու զարգացման գործում: Դուք միշտ դրսևորել եք հայ կնոջը բնորոշ բարություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակություն:Եվս մեկ անգամ շնորհավորում ...
Մանրամասն |
|
05.03.23
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս և հաղթանակ կերտած Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
|
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, թուրքին ծնկի բերած և հաղթանակ կերտած Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 64 տարեկան… Այսօր բանակ ստեղծո՛ղ, ազգին հաղթանակ բերո՛ղ և արժանապատվություն վերածնո՛ղ հայի տեսակի օրն է: Սպարապետը մեծ ու անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրի անվտանգության և բանակի կայացման գործում: Իր ուժեղ կամային հատկանիշների շնորհիվ Վազգեն Սարգսյանը կարողացավ իր շուրջ համախմբել կամավորների՝ հաղթանակ տոնելով թշնամու կողմից պարտադրված պատերազմում: Ծնունդդ շնորհավո՛ր հաղթանակած Սպարապետ, խոնարհում և հարգանք Քեզ:
|
|
15.02.23
‹‹Դիակոնիա միջազգային օգնություն›› բարեգործական հիմնադրամը, համագործակցելով Հրազդանի համայնքապետարանի հետ, շարունակում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անչափահաս երեխաներին տրամադրել ամսական դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 50 000 ՀՀ դրամի չափով:
|
«Դիակոնիա» միջազգային օգնություն բարեգործական հիմնադրամը, համագործակցելով Հրազդանի համայնքապետարանի հետ, 2021 և 2022 թվականներին բարեգործական ծրագրի շրջանակներում աջակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հրազդանցի այն հերոսների ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխաներ`յուրաքանչյուր երեխային ամսական տրամադրելով հիսուն հազար դրամ: Ծրագրի շրջանակներում փետրվարի 15-ին, հանդիպել են Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, հերոսների կանայք, հարազատներ, «Դիակոնիա» հիմնադրամի տնօրեն Սարգիս Սվարյանը: Հանդիպման նպատակն էր տեղեկացնել բարեգործական ծրագրի շարունակական լինելու մասին: 2023 թվականից ծրագրում ընդգրկվել է նաև սեպտեմբերի 13-ին ...
Մանրամասն |
|
03.02.23
Հրազդանում տեղացող առատ ձյանը զուգահեռ իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ։
|
Հրազդանում տեղացող առատ ձնից ճանապարհները մաքրելու նպատակով օրվա ցանկացած ժամի դուրս է բերվում համայնքապետարանի ենթակայության ողջ ձնամաքրող տեխնիկան։ Ձմամաքրման աշխատանքներ են իրականացրել նաև վերջերս ձեռք բերված նոր տեխնիկաները։ Ճանապարհները տեղացած ձնից մաքրելուց հետո մշակվել են աղով և ավազով։ Ձնամաքրման աշխատանքներին հետևել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։ Հրազդան համայնքում այս պահին ճանապարհները բաց են և անցանելի:
Տեսանյութ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |