Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի և կառավարության 2014թվականի N1325-Ն որոման` 2023թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ խմբագրված հավելվածի 2-րդ գլխի 13-րդ կետի պահանջով` 2025թ. հուլիսի 14-ին ժամը 14:00-ին Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում դպրոցի շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը: Նախաձեռնող կողմ «Լուք» ՍՊԸ: