Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 199-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2023 թվականի N 199-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅՒՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով.

1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 6000 (վեց հազար) դրամ:

2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի վերահաշվարկ սահմանել (վճարը նվազեցնել).

1) հիվանդության պատճառով չհաճախած օրերի՝ բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանք ներկայացնելու դեպքում,   

2) «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի կիրարկման դեպքում:

3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 3000 (երեք հազար) դրամ:

4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Վ.Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական.

1) թաեքվոնդո մարզաձևի համար՝ 4000 (չորս հազար) դրամ,

2) մյուս մարզաձևերի և խմբակների համար՝ 3000 (երեք հազար) դրամ:

5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական.

1) վարսահարդարման խմբակի համար՝ 3000 (երեք հազար) դրամ

2) խոհարարության խմբակի համար՝ 3000 (երեք հազար) դրամ:

6.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար, բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի:

7.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցված ծառայությունների դիմաց օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.

1) միևնույն ընտանիքից երկու և ավելի երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ երեխաների համար, ինչպես նաև չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար,

2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար,

4) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող ծնողի երեխաների համար,

5) Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում բնակվող երեխաների համար:

8.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության և մշակութային հաստատությունների ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափը նվազեցնելով 50 տոկոսի չափով հետևյալ դեպքերում.

1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար,

2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

3) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ունեցող ծնողի երեխաների համար,

4) դատարանի վճռով ծնողներից մեկի անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար:

9.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվողների համար սահմանել արտոնություն՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

1) երեխան երկկողմանի ծնողազուրկ է,

2) երեխայի ծնողը զոհվել է արցախյան պատերազմներում, ՀՀ և ԱՀ սահմանները պաշտպանելիս կամ մարտական գործողությունների ժամանակ,

3) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

4) հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.34 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner