|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 94 |
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂԻ ՊԵՐՃ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-66-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 42-րդ կետերով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 05-ի N 71 որոշումը. 1. Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի Պերճ Բադալյանի անվան մշակույթի տուն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Լեռնանիստի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտերը համաձայն N 1 և N 2 հավելվածների: 2. Միացման ձևով վերակազմակերպվող ընկերության գործունեության դադարման պետական գրանցումից հետո, մեկամսյա ժամկետում Հրազդան համայնքի ավագանու կողմից հաստատված փոխանցման ակտի համաձայն` «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն ընդունում է, իսկ միացող ընկերությունները հանձնում են առկա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվարկները: 3. Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտի միջոցով, որն ստորագրվում է կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -12 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(190.50 Կբ)
|
|
(22.28 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|