Այսօր: Հինգշաբթի, 27 Մարտի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025
Ընթացիկ փուլ՝
Hrazdan-1.jpg

Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ.                

Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի N 05 որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների ժամանակացույցը։  

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Հրազդան քաղաքի և չորս գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։
Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։

Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել hrazdan.am կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։

ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ ՃՇԳՐԻՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՏԱՌ) 

Հաղթած առաջարկների իրագործում (17/03/2025-30/11/2025)
01/01/2025-30/12/2025
Ընթացքում է
24/01/2025 09:00-10/02/2025 17:00
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյան
11/02/2025-12/02/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյան
12/02/2025 09:00-28/02/2025 16:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Մարինե Արզումանյան
03/03/2025-04/03/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյան
05/03/2025-14/03/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ, Վանուհի Բարեղամյան
17/03/2025-30/11/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Վահան Մեսրոպյան
01/12/2025-31/12/2025
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյան
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
TechZone Հրազդան   ՆԱՐԵ ՄԻՐԶՈՅԱՆ   27 հունվար 2025 Առաջարկում եմ ստեղծել Հրազդան TechZone Հրազդան TechZone-ը անվճար IT ուսուցման կենտրոն է, որտեղ աշակերտները և երիտասարդները կսովորեն ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, SMM, թվային մարքեթինգ, UI/UX դիզայն և ՏՏ ոլորտի այլ պահանջված հմտություններ։Կենտրոնի նպատակն է ապահովել տեխնոլոգիական կրթության հասանելիություն Հրազդանի համայնքի երիտասարդների համար՝ ստեղծելով ինքնազարգացման և մասնագիտական աճի հարթակ։ Կենտրոնում կանցկացվեն թեմատիկ դասընթացներ, վարպետաց դասեր, թիմային նախագծեր և գործնական աշխատանքներ, որոնք թույլ կտան մասնակիցներին ձեռք բերել կիրառական գիտելիքներ և իրական փորձ։ TechZone-ը կհանդիսանա ոչ միայն ուսումնական կենտրոն, այլև նորարարական միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան աշխատել իրենց սեփական ստարտափ գաղափարների վրա, համագործակցել ՏՏ ոլորտի մասնագետների հետ և մասնակցել տարբեր ծրագրերին ու մրցույթներին։ Ծրագրի արդյունքում Հրազդանի երիտասարդները կստանան մրցունակ հմտություններ, ինչը նրանց հնարավորություն կտա աշխատել ՏՏ ոլորտում՝ առանց համայնքը լքելու։ Կենտրոնը կնպաստի նաև համայնքի տեխնոլոգիական զարգացմանը՝ ներգրավելով տեղական և միջազգային կազմակերպություններ՝ համագործակցության և հետագա աշխատանքի հնարավորություններ ստեղծելու նպատակով:
6 105
Գիտություն և նորարարություն
Ծաղկող Հրազդան   ԱՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ   05 փետրվար 2025 Առաջարկում եմ Հրազդանում աղբյուրակ թաղամասում առկա արևային ժամացույցով այգու բարեկարգման աշխատանքներ իրականացնել: Այգում առկա ամֆիթատրոնի բարեկարգում, ճեմուղիների վերականգնում, սալիկապատում, նստարանների տեղադրում, ծաղկանոցների կառուցում, ծառատնկում, գազոնապատում, առանձնացնել նաև երեխաների համար նախատեսված հատվածներ` տեղադրելով կարուսելներ, մարզասարքեր: Արևային ժամացույցի աշտարակի չորս կողմում ժամացույցի տեղադրում: Տարածքը ջրամբարի ափին է ու գրավիչ ինչպես տեղացիների, այնպես էլ համայնքի հյուրերի ու զբոսաշրջիկների համար:
2 592
Կանաչ համայնք և բարեկարգում
Մոդուլային գրադարան   ՌԱԶՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   08 փետրվար 2025 Հրազդան համայնքում, շուրջ 500 աշակերտ ունեցող 13 ավագ դպրոցի հարևանությամբ գտնվում է համայնքային գրադարան։ Վերջինս, թե դրսից, թե ներսից, գտնվում է ոչ այնքան բարենպաստ պայմաններում և չի ստեղծում վիզուալ մոտիվացիա ընթերցասերների մոտ։ Աշխարհում շատ երկրներում ընդունված մոդուլային գրադարանի մոդելը հրաշալի կհամապատասխանի այս կառույցին, քանի որ և դիրքը, և շենքի ֆիզիկական չափերը (300 քմ, ցանկության դեպքում նաև հարևան մասնաշենքը, որը ևս 300 քմ է) համապատասխանում են համայնքային կենտրոնացված գրադարան ունենալու գաղափարին։ Ինչպես նշեցի, գրադարանի հարևանությամբ գտնվում է Հրազդանի 13 ավագ դպրոցը, ինչպես նաև 2026 թվականից հարակից հատվածում կբացվի «Հրազդան երիտասարդական կենտրոնը»։ Մոդուլային գրադարանը ճիշտ ժամանակին կարող է իր հյուրընկալ դռները բացել մեր քաղաքացիների համար։ Նշեմ նաև, որ համայնքում կան 20-ից ավել գրեողներ ինչպես նաև գիտնականներ, նկարիչներ, որոնք կստանան հրաշալի հնարավորություն՝ շնորհանդեսներ, գրական երեկոներ կազմակերպելու համար։ Տարածքը ունի ընդարձակ բակային հատված, որը ամռան ամիսներին կարող է ծառայել, որպես բացօդյա ընթերցասրահ։ Մյուս կողմից, 51 հասցեում գտնվող այս շինությունը համայնքային տարածք է, և, ենթակա բարեկարգման, այս գաղափարի կյանքի կոչմամբ մենք կունենանք կենտրոնացված գրադարան և ևս մեկ համայնքային վերականգնված կառույց։
0 152
Գիտություն և նորարարություն
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Վանուհի Բարեղամյան ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ | ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Մոտ 1 ամիս առաջ
Շնորհակալություն խնդիրները բարձրաձայնելու համար: Նշեմ, որ վերջիններս համայնքի ուշադրության կենտրոնում են:
Պատասխանել
ՆՎԵՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
Շարունակել շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները։Ուշադրություն դարձնել համայնքում բնակարանների վարձի ու վաճառքի գներին,որը կարելի է մեղմ ասած հավասարվել են Երևանի գներին։
Պատասխանել
Մարինե Արզումանյան ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ | ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Մոտ 1 ամիս առաջ
Շնորհակալություն արձագանքի համար
Պատասխանել
ԱՐԹՈՒՐ ՄԱՆԱՍՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
Առաջարկում եմ պայքարել գենամոդիֆիկացված օրգանիզմների (GMO) ի դեմ, քանզի այն հանդիսանում է բիոլոգիական զենք, որը բերում է երրորդ սերունդի մարդկանց ստերիլիզացման և բազմաթիվ հիվանդությունների։ Սահմանել խիստ վերահսկողություն քիմիական բիոհավելումների նկատմամբ։
Պատասխանել
ԱՐԹՈՒՐ ՄԱՆԱՍՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
Առաջարկում եմ մաքրել քաղաքի միջով հոսող Հրազդան- Մարմարիկ գետը զանազան աղտոտությունից։ Վերականգնել կոյուղու մաքրման կայանը, որպեսզի կեղտը չլցվի գետը, քանզի դա բերում է անդառնալի հետևանքներ, հիվանդություններ, բնության քայքայմանը և առողջ սերունդներ չունենալուն։ Գետի կողքերը կարելի է ստեծել զբոսայգիներ, վազքուղիներ, խաղահրապարակներ։
Պատասխանել
ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՒՍԻԿՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
հավանում եմ
Պատասխանել
Վանուհի Բարեղամյան ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ | ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ 2 շաբաթ առաջ
Շնորհակալություն խնդիրները բարձրաձայնելու համար, նշենք` ընթացիկ աշխատանքներ, պարբերաբար, իրականացվում են:
Պատասխանել
ՇԱՀԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
Հավանում ենք
Պատասխանել
Մարինե Արզումանյան ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ | ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Մոտ 1 ամիս առաջ
Շնորհակալություն արձագանքի համար
Պատասխանել
ԿԱՐԻՆԵ ԵՐԵՄՅԱՆ Մոտ 1 ամիս առաջ
ԾԱՂԿՈՂ ՀՐԱԶԴԱՆ
Պատասխանել
Մարինե Արզումանյան ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ | ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Մոտ 1 ամիս առաջ
Շնորհակալություն արձագանքի համար
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner