Հաշվետվություններ
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՒ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացման ամսաթիվ` 25 փետրվար 2025
Հաշվետու ժամանակահատված 24 փետրվար 2025թ. - 25 փետրվար 2025թ.
2025 թվականի փետրվարի 24-ին Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքային հանդիպում` 2025 թ. մասնակցային բյուջետավորման համար ներկայացված գաղափարների քննարկման ու քվեարկության վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին մինչև 70 համայնքի բնակիչ, ովքեր համատեղ մասնակցեցին մասնակցային բյուջետավորմամբ ներկայացված առաջարկների քննարկմանը և վերջիններիս քվեարկությանը:
Սույն միջոցառումը կազմակերպվում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ, Գերմանիայի կառավարության և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Միջոցառումը կազմակերպում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, որը հանդիսանում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործընկերը։