Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 2024 թվականի հունիսի 30-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում կայացած հանրային քննարկումների արձանագրությունը. 1.Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից նախատեսված Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում` ազատությունից զրկված անձանց պահման և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով, հիմնարկի նոր մասնաշենքի կառուցման հայտին տալ համաձայնություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |