|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 88 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 58 ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 195 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով․ 1.Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 195 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի: 2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկի հաստիքացուցակը պաշտոնային դրույաքաչափերը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 58 որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 16-ից: |
Կողմ -12 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(52.00 Կբ)
|
|
(27.93 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|