Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով․ 1.Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 195 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի: 2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2016թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկի հաստիքացուցակը պաշտոնային դրույաքաչափերը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 58 որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 16-ից: |