Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.2–րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37 -րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշումով. 1. «ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հրազդան համայնքի Սոլակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «Հրազդան համայնքի Սոլակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Ուժը կորցրած ճանաչել Սոլակ գյուղական համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 08-ի «Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մանկապարտեզ նախաադպրոցական ուսումնական հաստատության համայնքային ոչ առևտրային կազմակերպության մասին » N 36 որոշման 1-ին կետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |