Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի «Քաղսիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վ. Մելքոնյանի 2025 թվականի հունիսի 3-ի N 3603 գրությունը. 1. Հրազդանի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Քաղսիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |