Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 50-րդ և 55-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 05-ի N 71 որոշումը. 1. Հաստատել «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և կանոնադրությունը` համաձայն N 1, 2 հավելվածների: 2. «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց / մշտական / օգտագործման իրավունքով ամրացնել գույք` համաձայն N 3 հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |