Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով. 1. Հաստատել «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի, Հրազդանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |