|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 06  փետրվարի  2024 թվականի N 19
 | 
| ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՊԱՏԿԱՆՈՂ  
ՀՈՂԱՄԱՍԵՐՆ  ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ  ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջներով. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող հողամասերը՝ համաձայն հավելվածի: 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով:
 3.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով:
 4.Սույն որոշման գործողության ժամկետը սահմանել 6(վեց) ամիս:
 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
 | 
| 
 | Կողմ -13  ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -4  ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (43.00 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |